Հարցազրույց սոցիոլոգ Հ. Մաթևոսյանի հետ.

Hakob Matevosyan

Բարև Հակոբ: Ես գիտեմ որ դու սովորել ես ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետում, ինչպես նաև այժմ այդ ֆակուլտետի մագիստրատուրայում ես շարունակում ուսումդ:

Տեղյակ եմ, որ ունես մեծ գիտական և հասարակական ակտիվություն, ինչպես նաև ընդգրկված ես մի շարք հասարակական և երիտասարդական կառույցներում: Continue reading

ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄԱԿ-Ի ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ

ՄԱԿ-ի գրասենյակի և ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Հակոբ Մաթևոսյանի նախձեռնությամբ տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում` «Կամավորություն հանուն զարգացման» ծրագրի շրջանակներում, որի ընթացքում քննարկվեցին կամավորական աշխատանքների սկբունքները, առավելություններն ու բացթողումները:

ՈՒԳԸ նախագահի խոսքերով` սա առաջին համագործակցությունն է, սակայն նախատեսվում է այս ծրագրի մասին իրազեկել ԵՊՀ բոլոր ֆակուլտետների ՈՒԳԸ նախագահներին, որպեսզի նրանք էլ տեղեկացնեն ուսանողներին:

Հայաստանում «Կամավորություն հանուն զարգացման» ծրագիրն սկսել է գործել դեռևս 2009 թվականի օգոստոսից, իսկ ամբողջ աշխարհում այն սկիզբ է առել 2008-ին: Դառնալ կամավոր, ըստ ՄԱԿ-ի, նշանակում է` աշխատելով միասին` կարողանալ աշխարհն ավելի լավը դարձնել:

ՄԱԿ-ի վերոնշյալ ծրագրի ղեկավարի օգնական Մարի Պողոսյանը, ով նաև ծրագրում ներգրավված առաջին կամավորականն է, ասում է, որ ծրագրի իրականացման սկզբում ուսանողները բավականին պասիվ էին, սակայն այժմ մեծ թվով հավակնորդներ կան: Ըստ նրա`կամավորականության ոլորտները ընտրված են ՄԱԿ-ի գործակալությունների ոլորտներից, բայց ծրագրի հավակնորդները երկու ոլորտի ընտրության հնարավորություն ունեն` համապատասխան իրենց մասնագիտության և ըստ իրենց ցանկության:

Բացի ԵՊՀ-ից, այս ծրագրի շրջանակներում ՄԱԿ-ը համագործակցել է նաև Ֆրանսիական համալսարանի, Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ուսանողների հետ:

Հանդիպման մասնակից Սոցիոլոգիայի ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանողուհի, ՈՒԳԸ անդամ Սոնա Նահապետյանը իր առաջին կամավորական աշխատանքները իրագործել է ԱՄՆ–ում, այնուհետև աշխատել է Հայաստանում` Ամերիկյան խորհուրդների գրասենյակում` որպես կրթության ոլորտի կամավոր.«Ինձ համար կամավորականությունը այն է, որ կարողանաս քո գիտելիքները, փորձը և հմտությունը փոխանցել նրանց, ովքեր դրանց կարիքը ունեն: Կամավորականությամբ հնարավոր է զարգացնել մեր երկրի մշակույթը, առավել ևս, որ մեզ մոտ մեծ պոտենցիալ կա մասնակցության, սակայն եղած ներուժը դեռևս չի կիրառվում»:

http://ysu.am/site/index.php?lang=3&page=2&search_keyword=&m=&y=&p_num=0&id=2783