Կամքի ուժ է պետք

           Մենք ինքներս շատ ենք ասում, թե հայերս կոլեկտիվիստ չենք, այսինքն միասնականությունը մեր մոտ բացակայում է: Սակայն պատմության մեջ շատ դեպքեր են եղել որ մեր միասնականությամբ պատմություն ենք կերտել, օրինակ ենք ծառայել ուրիշ ազգերի համար:
           Եկեք այս անգամ էլ ազգովի համախմբվենք և ինքներս մեզ ապացուցենք որ կարող ենք միասին որոշում կայացնենք ու իրականացնենք`

Եկեք փողոցներն անցունով անցնենք!!!



հակառակ դեպքում օրերից մի օր այսպիսի ավարտ կարող է ունենալ`


Եկեք անցումներն օգտագործենք:

Ճանապարհորդություն դեպի Ջավախք

Երեկ, շաբաթ օրը որոշեցի փոքրիկ արձակուրդ վերցնեմ և եկա Ախալքալաք: Ցերեկվա ժամը 14:00-ին վերջապես Երևանի ավտոկայանից ընկանք ճանապարհ: Մինչև Հայաստանի սահմանամերձ բնակավայրերը եղանակը նորմալ էր, քիչ միչ ձյուն կար, իսկ մաքսատնից, երբ մտանք Ջավախք ամեն ինչ այդտեղ սկսվեց. մեքենան գնում էր և ահավոր քամի էր և ձյուն, ոչինչ չէր երևում, նույնիսկ չէինք կարող տեսնել մեքենայի капот-ը: Գիտեք ինչ ենք արել? Ուղևորներից մեկը պատուհանը իջացրեց և գլուխը դուրս հանեց ու ճանապարհի եզրով ուղեկցում էր, վարորդին, որը ոչինչ չէր  տեսնում: "Աջ, աջ, շատ էկար հմի ձախ, լավա", "ահա, մի քիչ բացվեց, սպասի աջ առ, մաշինա քուքա դեմերես" և ասյպես մեր ՇՏՈՒՌՄԱՆԸ ուղեկցեց և մենք անցանք այդ ահավոր ճանապարհով:

Դեռ Երևանի ավտոկայանում եմ…

Շտուռմանը, այս վիճակն էր:

Խեղճ տղու գլուխը սառել էր:

Ահա սա էլ նկար պատուհանից դուրս: