PR ԵՎ ԳՈՎԱԶԴ – ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


Մասնագետների մեծամասնության կարծիքով այս երկու գործիքներն ունեն միևնույն վերջնական նպատակը, որին հասնում են տարբեր ճանապարհներով, այսինքն լուծելով տարբեր խնդիրներ:

Գովազդը խթանող գործիք է, որն ուղղված է ապրանքանիշի վաճառքի բարձրացմանը, իսկ եթե ոչ վաճառքի, ապա գոնե սպառողների կողմից նկատված լինելուն:

PR – ի խնդիրներն ավելի երկարատև են – “հասարակայնության հետ կապերի” միջոցով սպառողների գիտակցությունում ձևավորվում է արդեն ոչ այնքան իմիջը, որքան ընկերության/ապրանքանիշի հեղինակությունը, մշակվում են կոնկրետ կարծրատիպեր, որոնք արդյունքում նաև տանում են վաճառքի բարձրացմանը:

PR – ը ոչ թե վաճառում է արտադրանքը, այլ ստեղծում և պատրաստում է նախապայմաններ դրա վաճառքի համար: Կոմունիկատիվ փոխազդեցությունները աշխատում են նաև այն դեպքում, եթե PR – ի միջոցով բարձրացնել ապրանքանիշերի հայտնությունը, իսկ գովազդի օգնությամբ ձեռք բերել նպատակային լսարանի վստահությունը:

Ապրանքանիշի մասին տեղեկացման կամ վաճառքի բարձրացմանը ավելի էժան կարելի է հասնել կրեատիվ գովազդի օգնությամբ: Գովազդը հայտնի է դարձնում ապրանքանիշը, PR – ը պարզաբանական ֆունկցիա է կրում` տեղեկացնելով սպառողներին արտադրանքի որակի և նրա օգտագործման յուրահատկությունների մասին: Արտադրանքը, որը դուր չի եկել սպառողին, երկրորդ անգամ չի գնվի նրանց կողմից, որքան էլ պրոֆեսիոնալ չլինի պարզաբանող PR արշավը կամ հաջող` գովազդը:

Այսպիսով, գովազդը լուծում է տակտիկական խնդիրները, իսկ PR – ը ռազմավարական: Սակայն շատ կարևոր է, որպեսզի տակտիկական և ռազմավարական նպատակներն ունենան մեկ հղում, այսինքն նրանք պետք է ունենան ընդհանուր կոնցեպցիա /հայացքների համակարգ/: Իսկ ինչ վերաբերում է վերջնական նպատակին, ապա և՛ գովազդում և՛ PR – ում այն կայանում է սպառողի դրական վերաբերմունքին հասնելու մեջ դեպի արտադրանքը:

Leave a comment