Ձմեռային Փառատոն Հայաստան 2009

ՙԿանաչաստան՚ բնապահպանական ՀԿ-ն ներկայացնում է Ձմեռային Փառատոն Հայաստան 2009 նախագիծը, Deem communications-ի աջակցությամբ: Նախագծի աջակիցներից են նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, Պողոսյան պարտեզներ հիմնադրամը, Երևանի քաղաքապետարանը, ՙԿանանց ռեսուրսային կենտրոն՚ ՀԿ-ն:

 ՙԿանաչաստան՚ հասարակական կազմակերպությունը նպատակ ունի բարձրացնել մարդկանց տեղեկածվացությունը, շահագրգռել նրանց ունենալու մաքուր, խնամված ու գեղեցիկ միջավայր տարվա ցանկացած եղանակին և նպաստել զբոսաշրջությանը մեր երկրում: ՙԿանաչաստանն՚ իր առաքելությունն է համարում ջերմացնել և գունավորել խստաշունչ ու մռայլ ձմռան ամիսները Երևանի և մարզերի բնակիչների համար:
Ձմեռային Փառատոն Հայաստան-ի շրջանակում  կազմակերպվում է մի շարք միջոցառումներ, իսկ հիմնական միջոցառումները հետևյալն են.
1.    Ձմեռային շքերթ և փառատոնի բացման համերգ 19.12.09թ.
2.    Տոնածառերի ցուցահանդես 19.12.09թ- 06.01.10թ.
3.    Ձմեռային տոնավաճառ 19.12.09թ. և 20.12.09թ.
4.    Ձմեռային խաղեր 26-29. 12. 09թ.
5.    Ոսկե և արծաթե երեկույթ 5.01.10թ.

Հրավիրում ենք միանալ մեզ և համագործակցել այս միջոցառման շրջանակում: Մասնակցության ձևաչափը կարող ենք քննարկել: