Կոչ «Մենք աշխատում ենք Ձեզ համար» կամ նմանատիպ կոչերի հեղինակներին…

«Մենք կօգնենք Ձեր բիզնեսի զարգացմանը», «Մենք Ձեզ համար ենք աշխատում», «Մենք մտածում ենք Ձեզ համար», «Մենք աշխատում ենք Ձեր ժամանակի համար»… և այլն։

Միանգամից սկսեմ հետևյալ արտահայտությամբ՝ ժողովուրդ ջան, ավելի շուտ «ռեկլամշիկներ» ջան, տենց բաներն արդեն հնացել են, դա նախորդ դարում էր արդիական։
Ու դա արդեն էնքան ծեծված է, որ մեկ մեկ մոտս էն տպավորությունն է, որ մարդիկ ալարել են մտածել, ինչ-որ հետաքրքիր և նորարար կարգախոս կամ սլոգան հորինելու համար։

Հիմա սենց ասեմ, հնչեցնելով «Մենք» «Ձեզ» «համարը», դա արդեն ենթագիտակցորեն հաճախորդին դնում է հակառակ կողմում, այսինքն ծառայություն կամ ապրանք առաջարկողը «պատ» է կառուցում իր և սպառողի միջև։ Իսկ նման հաղորդակության ձևը հին է, հիմա սպառողն ավելի բծախնդիր է ու լայն առաջարկ ունեցող շուկայում «մենք» ու «դուք»-ը ավելի է բաժանում առաջարկող և սպառող հարաբերությունները։

Դրա համար ավելի լավ կլինի, երբ ապրանք կամ ծառայություն առաջարկողը ընդունի այնպիսի ռազմավարություն, որ յանիմ ինքը սպառողի հետ է, այսինքն «Մենք»  «միասին», իրենք միասին կարող են սարեր շրջել, առաջարկողն օգնում է սպառողին և նրա հետ միասին մտածում է խնդիրը լուծելու համար։

Ժամանակակից սպառողները բծախնդիր են, հատկապես, որ շուկան հագեցած է. հիմա ցանկացած ապրանք կամ ծառայություն առաջարկողներ փորձում են շահել մարդկանց վստահությունը և էմոցիաները։ Հիմա «պարզապես» գովազդն արդեն արդիական չի, հիմա էմոցիաների դարաշրջանն է։

Միջոցառումների (EVENT) և իրադարձությունների տարբերությունը

Շատ հաճախ կարելի է միջոցառումն ու իրադարձությունը նույնացնել, սակայն դրանք ունեն տարբերություն։

Առաջին տարբերությունն այն է, որ միջոցառումը ունի հստակ սահմանված նպատակ, խնդիր, կազմակերպիչ, պլան և այլն։ Իսկ իրադարձությունը կարող է չունենալ այդ ամենը, այն ավելի սպոնտան է։ Օրինակ իրադարձություն կարող է լինել երեխայի լույս աշխարհ գալը, իսկ ծննդյան արարողություն կազմակերպելը միջոցառում է։

Event-ը կամ միջոցառումն ունի…

-Նկարագրություն
Հստակ պատկերացում կա, թե ինչ է կազմակերպվում, մենք պատկերացնում ենք միջոցառման ընթացքը, ձևը, բովանդակությունը։
-Նպատակ և խնդիրներ
Ցանկացած միջոցառում ունի իր խնդիրներն ու նպատակը։ Անհնար է կազմակերպել միջոցառում, որտեղ բացակայում է նպատակ կամ խնդիր։ Միջոցառում կազմակերպելիս խնդիրներն ու նպատակը պետք է հստակ սահմանված և մշակված լինեն։
-Մասնակիցներ /շահառուներ/
Ցանկացած միջոցառում ունի իր մասնակիցները կամ շահառուները, միջոցառումները կազմակերպվում են կոնկրետ թիրախի համար։ Միջոցառման պլանավորման փուլում շատ կարևոր է ուսումնասիրել մասնակիցներին։ Հարկավոր է հաշվի առնել հատուկ կարիք ունեցող մասնակիցներին՝ սահմանափակ հնարավորություն ունեցողներ, երեխաներ, բուսակերներ, հղի կանայք և այլն։  Continue reading

Ինչպես են վճարում հայաստանյան գործակալությունները

ՀՀ-ում, ըստ «Սփյուռ» տեղեկատուի, գրանցված է 315-ից ավելի կազմակերպություններ, որոնք իրենց ծառայությունների ցանկում ներառել են հետևյալ ծառայությունները (ծառայությունները ներկայացված են առանց բացվածքի)՝

– Միջոցառումների կազմակերպում,
– Գովազդային ծառայություններ,
– PR ծառայություններ,
– Ձևավորման (դիզայն) ծառայություններ։

Իմ մասնագիտական գործունեության շրջանակներում մինչև այսօր աշխատել եմ 3 գործակալություններում և համագործակցել մոտ 30 նմանատիպ ծառայություններ մատուցող կազմակերպությունների հետ։ Այժմ շարունակում եմ գործել վերոնշյալ ոլորտներում, բայց արդեն հանդես եմ գալիս, որպես freelancer (թե ինչու այսպես ստացվեց, կներկայացնեմ մեկ այլ գրառումով)։

Աշխատելով և համագործակցելով ծառայություն մատուցող  բազմաթիվ կազմակերպությունների հետ պարզել եմ, թե ինչ համակարգով է իրականացվում անձնակազմի վճարումները.

Ուրեմն… ՀՀ-ում ծառայություններ մատուցող կազմակերպություններում առկա են վճարման հետևյալ ձևերը.
(խոսքը վերաբերվում է միայն հաստիքային աշխատակիցներին)

– Ֆիքսված աշխատավարձ,
– Միայն տոկոսներ,
– Ֆիքսված աշխատավարձ + ֆիքսված տոկոսներ (ցածր աշխատավարձ-բարձր տոկոսներ, բարձր աշխատավարձ-ցածր տոկոսներ),
– Ֆիքսված աշխատավարձ + խառը տոկոսներ,
– Բարձրացող աշխատավարձ.

Անդրադառնալով յուրաքանչյուր վճարման ոճին կարելի է ենթադրել՝

– Ֆիքսված աշխատավարձ. 
Այս տարբերակը կայուն տարբերակներից մեկն է. գործատուն իր կողմից կարողանում է հստակ հաշվարկել իր ծախսերը և պլանավորել կազմակերպության բյուջեն։ Իսկ աշխատակցի կողմից ևս ապահովվում է կայունություն, այսինքն աշխատակիցը ստանում է իր կայուն գումարը։ Սակայն այս մեթոդն ունի իր թերությունը՝ ամսեկան ֆիքսված գումար ստանալով աշխատակիցը սկսում է մատնվել ծուլության և ընկնում է մոտիվացվածությունը գործի նկատմամբ։ Քանի որ գործակալություններում կարող է լինել ամիս, որ շատ են ծրագրեը կամ նախագձերը և հակառակը, այսինքն ամսվա կտրվածքով աշխատակիցն իրականացնում է տարբեր ծավալի աշխատանք, սակայն ստանում է նույն աշխատավարձը։

– Միայն տոկոսներ. 
Այս ձևն իրենից ավելի շատ ընդունված է վաճառքով զբաղվողների համար, այսինքն ինչքան ապրանք կամ ծառայություն ես վաճառում, այդքան գումար/տոկոս ես ստանում։ Սրա ձեռնտու լինելը կախված է աշխատողի ունակություններից, ստացած շահույթից, պայմանավորվածությունից, գրծի հաճելի լինելուց և այլն։ Հիմնականում սա կարող է լինել շաաատ շահութաբեր, կամ էլ հենց ընենց էլի… 🙂 Այս ձևը մոտիվացնող է և աշխատողին թույլ չի տալիս ծուլանալ, քանի որ իր սեփական եկամուտը ինքն է ապահովում։ Սակայն սա չի կարող տարածվել ստեղծագործական աշխատանք կատարողների վրա, եթե վերջինս չի խառնվում վաճառքին, ապա ինքը անուղղակիորեն կախված է լինում վաճառքի բաժնի աշխատանքներից։

– Ֆիքսված աշխատավարձ + ֆիքսված տոկոսներ
Սա արդյունավետ տարբերակներից մեկն է, քանի որ աշխատողն ունի իր ֆիքսված աշխատավարձը ու կախված նախագծերից և իր կատարած աշխատանքի արդյունավետությունից ստանում է բոնուսային գումարներ։ Բոնուսային գումարը կարող է հաշվարկվել կատարած աշխատանքի ծավալով, ներգրավվածությամբ, մասնակցությամբ։ Սա մոտիվացնող է աշխատողի համար, դրանից շահում է նաև կազմակերպությունը ինչպես եկամուտի, այնպես էլ աշխատողի մոտիվացվածությամբ։
Կան դեպքեր, որ ֆիքսված աշխատավարձը լինում է ցածր, իսկ բոնուսների կամ տոկոսների թիվը բարձր, կամ հակառակը։

– Ֆիքսված աշխատավարձ + խառը տոկոսներ, 
Այս դեպքում աշխատողն ունի իր պարտականությունները, որի համար վճարվում է, և ներգրավվելով կազմակերպության գործունեության տարբեր ծրագրերում վճարվում է ըստ կատարած աշխատանքի, այս դեպքում լրավճարի գումարը հաշվարկվում է խառը և տարբեր սկզբունքներով։ Այստեղ կազմակերպության ղեկավարությունը պարզապես իր Continue reading

Շաքարախտով հիվանդանալու նոր ձև

Մեզնից բոլորն էլ պարզ գիտեն, թե ինչ է շաքարախտը և ինչից է այն առաջանում:

Նրանք ովքեր չգիտեն ուրեմն ասեմ, որ շաքարախտը (շաքարային շատամիզություն, շաքարային դիաբետ) իրենից ներկայացնում է ինսուլինի անբավարարությամբ կամ նրա ֆունկցիայի նվազմամբ պայմանավորված ներզատական-նյութափոխանակային հիվանդություն, որի հետևանքով խանգարվում են նյութափոխանակության բոլոր ձևերը:

Ահա, այստեղ պետք է հետևից գալ, այսինքն նյութափոխանակության խախտման արդյունքում գրանցվում է ինսուլինի անբավարարություն: Իսկ նյութափոխանակությունը երբ կարող է խախտվել? իհարկե այն ժամանակ, երբ որևէ նյութ չի փոխանակվում, օրինակ այն ժամանակ երբ մարդ փողոցում տեսնում է կիսամերկ ու շատ աչքածակ աղջիկ, այդ ժամանակ ամեն ինչ կանգ է առնում և ոչ մի նյութ չի փոխանակվում, դաժե մարդու թուքն է չորանում: Սա պատճառ 1:

doctors.am-ի տեղեկացմամբ շաքարախտի առաջացման պատճառ կարող է հանդիսանալ.

– ժառանգականությունը,
եթե մարդու մոտ ի ծնե նյութերը դժվար են փոխանակվում, ապա նա հաստատ օրերից մի օր կհիվանդանա, ու նա հաստատ ամռանը կհիվանդանա: պատճառ 2

–  մշտական շատակերությունը,
այստեղ ավելացնելու բան չկա. մարդիկ չտես են, մեկ տեսան հա էլի ուզում են տեսնել կիսամերկ ոտներ, բաց մեջքեր, թափանցիկ մայչկաներ, գույություն չունեցող շրջազգեստ: Ու այդ չտեսները հաշվի չեն առնում, որ դա վնասակար է հենց իրենց առողջությանը: պատճառ 3

– Արյան մեջ շաքարի կայուն բարձրացումը,
վերոնշյալ թվարկածից գոնե մեկը տեսնելուց հետո արյունն էլ կբարցրանա: պատճառ 4

“Հաճախ հիվանդությունն առաջանում է նյարգահոգեկան գերբեռնվածությունից և ցնցումներից, վարակիչ հիվանդություններից հետո, ինչպես նաև ներզատիչ գեղձերի այլ հիվանդությունների (օրինակ` մակերիկամների կեղևի ուռուցքներ) առկայության դեպքում:” – ստեղ բան չեմ ավելացնում, մարդիկ մանրամսն արդեն նկարագրում են: պատճառներ:

Հարգելի ժողովուրդ, բոլոր սեռերի, տարիքի և դասերի ներկայացուցիչներ… ինչպես նաև պարսիկ տուրիստներ, զգույշ եղեք, որ հաջորդ ամռանը շաքարախտով չհիվանդանաք:

ստեղից էլ կարող եք համոզվել, որ ամեն ինչ լուրջ է http://www.doctors.am/am/diseases/994

ստեղ էլ մեկ օրինակ