ՀՀ-ում, ըստ «Սփյուռ» տեղեկատուի, գրանցված է 315-ից ավելի կազմակերպություններ, որոնք իրենց ծառայությունների ցանկում ներառել են հետևյալ ծառայությունները (ծառայությունները ներկայացված են առանց բացվածքի)՝
– Միջոցառումների կազմակերպում,
– Գովազդային ծառայություններ,
– PR ծառայություններ,
– Ձևավորման (դիզայն) ծառայություններ։
Իմ մասնագիտական գործունեության շրջանակներում մինչև այսօր աշխատել եմ 3 գործակալություններում և համագործակցել մոտ 30 նմանատիպ ծառայություններ մատուցող կազմակերպությունների հետ։ Այժմ շարունակում եմ գործել վերոնշյալ ոլորտներում, բայց արդեն հանդես եմ գալիս, որպես freelancer (թե ինչու այսպես ստացվեց, կներկայացնեմ մեկ այլ գրառումով)։
Աշխատելով և համագործակցելով ծառայություն մատուցող բազմաթիվ կազմակերպությունների հետ պարզել եմ, թե ինչ համակարգով է իրականացվում անձնակազմի վճարումները.
Ուրեմն… ՀՀ-ում ծառայություններ մատուցող կազմակերպություններում առկա են վճարման հետևյալ ձևերը.
(խոսքը վերաբերվում է միայն հաստիքային աշխատակիցներին)
– Ֆիքսված աշխատավարձ,
– Միայն տոկոսներ,
– Ֆիքսված աշխատավարձ + ֆիքսված տոկոսներ (ցածր աշխատավարձ-բարձր տոկոսներ, բարձր աշխատավարձ-ցածր տոկոսներ),
– Ֆիքսված աշխատավարձ + խառը տոկոսներ,
– Բարձրացող աշխատավարձ.
Անդրադառնալով յուրաքանչյուր վճարման ոճին կարելի է ենթադրել՝
– Ֆիքսված աշխատավարձ.
Այս տարբերակը կայուն տարբերակներից մեկն է. գործատուն իր կողմից կարողանում է հստակ հաշվարկել իր ծախսերը և պլանավորել կազմակերպության բյուջեն։ Իսկ աշխատակցի կողմից ևս ապահովվում է կայունություն, այսինքն աշխատակիցը ստանում է իր կայուն գումարը։ Սակայն այս մեթոդն ունի իր թերությունը՝ ամսեկան ֆիքսված գումար ստանալով աշխատակիցը սկսում է մատնվել ծուլության և ընկնում է մոտիվացվածությունը գործի նկատմամբ։ Քանի որ գործակալություններում կարող է լինել ամիս, որ շատ են ծրագրեը կամ նախագձերը և հակառակը, այսինքն ամսվա կտրվածքով աշխատակիցն իրականացնում է տարբեր ծավալի աշխատանք, սակայն ստանում է նույն աշխատավարձը։
– Միայն տոկոսներ.
Այս ձևն իրենից ավելի շատ ընդունված է վաճառքով զբաղվողների համար, այսինքն ինչքան ապրանք կամ ծառայություն ես վաճառում, այդքան գումար/տոկոս ես ստանում։ Սրա ձեռնտու լինելը կախված է աշխատողի ունակություններից, ստացած շահույթից, պայմանավորվածությունից, գրծի հաճելի լինելուց և այլն։ Հիմնականում սա կարող է լինել շաաատ շահութաբեր, կամ էլ հենց ընենց էլի… 🙂 Այս ձևը մոտիվացնող է և աշխատողին թույլ չի տալիս ծուլանալ, քանի որ իր սեփական եկամուտը ինքն է ապահովում։ Սակայն սա չի կարող տարածվել ստեղծագործական աշխատանք կատարողների վրա, եթե վերջինս չի խառնվում վաճառքին, ապա ինքը անուղղակիորեն կախված է լինում վաճառքի բաժնի աշխատանքներից։
– Ֆիքսված աշխատավարձ + ֆիքսված տոկոսներ
Սա արդյունավետ տարբերակներից մեկն է, քանի որ աշխատողն ունի իր ֆիքսված աշխատավարձը ու կախված նախագծերից և իր կատարած աշխատանքի արդյունավետությունից ստանում է բոնուսային գումարներ։ Բոնուսային գումարը կարող է հաշվարկվել կատարած աշխատանքի ծավալով, ներգրավվածությամբ, մասնակցությամբ։ Սա մոտիվացնող է աշխատողի համար, դրանից շահում է նաև կազմակերպությունը ինչպես եկամուտի, այնպես էլ աշխատողի մոտիվացվածությամբ։
Կան դեպքեր, որ ֆիքսված աշխատավարձը լինում է ցածր, իսկ բոնուսների կամ տոկոսների թիվը բարձր, կամ հակառակը։
– Ֆիքսված աշխատավարձ + խառը տոկոսներ,
Այս դեպքում աշխատողն ունի իր պարտականությունները, որի համար վճարվում է, և ներգրավվելով կազմակերպության գործունեության տարբեր ծրագրերում վճարվում է ըստ կատարած աշխատանքի, այս դեպքում լրավճարի գումարը հաշվարկվում է խառը և տարբեր սկզբունքներով։ Այստեղ կազմակերպության ղեկավարությունը պարզապես իր Continue reading
Filed under: Հիմնական | Tagged: armenia, Eduard Levanyan, event manager, ՀՀ, Հայաստան, աշխատավարձ, աշխատավարձը հայաստանում, աշխատավարձի չափ, գովազդ, գովազդային գործակալություն, գործակալություն, դիզայն, էդուարդ Լևանյան, ծառայություններ մատուցող կազմակերպություն, ծառայությունների մատուցում, կազմակերպություն, միջոցառումների կազմակերպիչ, միջոցառումների կազմակերպում, Երևան, սկզբունքներ, PR ծառայություններ, yerevan | 2 Comments »