Ինչպես են վճարում հայաստանյան գործակալությունները


ՀՀ-ում, ըստ «Սփյուռ» տեղեկատուի, գրանցված է 315-ից ավելի կազմակերպություններ, որոնք իրենց ծառայությունների ցանկում ներառել են հետևյալ ծառայությունները (ծառայությունները ներկայացված են առանց բացվածքի)՝

– Միջոցառումների կազմակերպում,
– Գովազդային ծառայություններ,
– PR ծառայություններ,
– Ձևավորման (դիզայն) ծառայություններ։

Իմ մասնագիտական գործունեության շրջանակներում մինչև այսօր աշխատել եմ 3 գործակալություններում և համագործակցել մոտ 30 նմանատիպ ծառայություններ մատուցող կազմակերպությունների հետ։ Այժմ շարունակում եմ գործել վերոնշյալ ոլորտներում, բայց արդեն հանդես եմ գալիս, որպես freelancer (թե ինչու այսպես ստացվեց, կներկայացնեմ մեկ այլ գրառումով)։

Աշխատելով և համագործակցելով ծառայություն մատուցող  բազմաթիվ կազմակերպությունների հետ պարզել եմ, թե ինչ համակարգով է իրականացվում անձնակազմի վճարումները.

Ուրեմն… ՀՀ-ում ծառայություններ մատուցող կազմակերպություններում առկա են վճարման հետևյալ ձևերը.
(խոսքը վերաբերվում է միայն հաստիքային աշխատակիցներին)

– Ֆիքսված աշխատավարձ,
– Միայն տոկոսներ,
– Ֆիքսված աշխատավարձ + ֆիքսված տոկոսներ (ցածր աշխատավարձ-բարձր տոկոսներ, բարձր աշխատավարձ-ցածր տոկոսներ),
– Ֆիքսված աշխատավարձ + խառը տոկոսներ,
– Բարձրացող աշխատավարձ.

Անդրադառնալով յուրաքանչյուր վճարման ոճին կարելի է ենթադրել՝

– Ֆիքսված աշխատավարձ. 
Այս տարբերակը կայուն տարբերակներից մեկն է. գործատուն իր կողմից կարողանում է հստակ հաշվարկել իր ծախսերը և պլանավորել կազմակերպության բյուջեն։ Իսկ աշխատակցի կողմից ևս ապահովվում է կայունություն, այսինքն աշխատակիցը ստանում է իր կայուն գումարը։ Սակայն այս մեթոդն ունի իր թերությունը՝ ամսեկան ֆիքսված գումար ստանալով աշխատակիցը սկսում է մատնվել ծուլության և ընկնում է մոտիվացվածությունը գործի նկատմամբ։ Քանի որ գործակալություններում կարող է լինել ամիս, որ շատ են ծրագրեը կամ նախագձերը և հակառակը, այսինքն ամսվա կտրվածքով աշխատակիցն իրականացնում է տարբեր ծավալի աշխատանք, սակայն ստանում է նույն աշխատավարձը։

– Միայն տոկոսներ. 
Այս ձևն իրենից ավելի շատ ընդունված է վաճառքով զբաղվողների համար, այսինքն ինչքան ապրանք կամ ծառայություն ես վաճառում, այդքան գումար/տոկոս ես ստանում։ Սրա ձեռնտու լինելը կախված է աշխատողի ունակություններից, ստացած շահույթից, պայմանավորվածությունից, գրծի հաճելի լինելուց և այլն։ Հիմնականում սա կարող է լինել շաաատ շահութաբեր, կամ էլ հենց ընենց էլի… 🙂 Այս ձևը մոտիվացնող է և աշխատողին թույլ չի տալիս ծուլանալ, քանի որ իր սեփական եկամուտը ինքն է ապահովում։ Սակայն սա չի կարող տարածվել ստեղծագործական աշխատանք կատարողների վրա, եթե վերջինս չի խառնվում վաճառքին, ապա ինքը անուղղակիորեն կախված է լինում վաճառքի բաժնի աշխատանքներից։

– Ֆիքսված աշխատավարձ + ֆիքսված տոկոսներ
Սա արդյունավետ տարբերակներից մեկն է, քանի որ աշխատողն ունի իր ֆիքսված աշխատավարձը ու կախված նախագծերից և իր կատարած աշխատանքի արդյունավետությունից ստանում է բոնուսային գումարներ։ Բոնուսային գումարը կարող է հաշվարկվել կատարած աշխատանքի ծավալով, ներգրավվածությամբ, մասնակցությամբ։ Սա մոտիվացնող է աշխատողի համար, դրանից շահում է նաև կազմակերպությունը ինչպես եկամուտի, այնպես էլ աշխատողի մոտիվացվածությամբ։
Կան դեպքեր, որ ֆիքսված աշխատավարձը լինում է ցածր, իսկ բոնուսների կամ տոկոսների թիվը բարձր, կամ հակառակը։

– Ֆիքսված աշխատավարձ + խառը տոկոսներ, 
Այս դեպքում աշխատողն ունի իր պարտականությունները, որի համար վճարվում է, և ներգրավվելով կազմակերպության գործունեության տարբեր ծրագրերում վճարվում է ըստ կատարած աշխատանքի, այս դեպքում լրավճարի գումարը հաշվարկվում է խառը և տարբեր սկզբունքներով։ Այստեղ կազմակերպության ղեկավարությունը պարզապես իր «շնորհակալությունն» է հայտնում աշխատակցին, որը կատարել է աշխատանք իր պարտականություններից կամ աշխատաժամերից դուրս հակառակ դեպքում վերջինիս կարող էր փոխարինել այլ պայմանագրային աշխատակից։

– Բարձրացող աշխատավարձ.
Այս մեթոդով կազմակերպության աշխատավարձը ֆիքսված ժամանակահատվածում բարձրանում է ֆիքսված գումարով։ Սրա մոտիվացնող հանգամանքն այն է, որ աշխատակիցները գիտակցում են բարձրացող աշխատավարձի չափը և ավելի հոգատար են մոտենում կազմակերպության գործունեությանը և իրենց աշխատանքին, իսկ վատ կամ դեմոտիվացված աշխատանքի դեպքում այն պարզապես կարող է զրկվել աշխատանքից և բարձրացող աշխատավարձից։

Հ.Գ. ՀՀ-ում վերոնշյալ ծառայություններ մատուցող կազմակերպությունների աշխատակիցների աշխատավարձի մեծությունը շատ հարաբերական է, դա հիմնականում  կախված է՝

– կազմակերպության եկամուտից,
– աշխատողների քանակից,
– աշխատակցի որակից,
– և այլ հանգամանքներից։

Շնորհակալություն կարդալու համար, եթե ձեզ ծանոթ է այլ ձև ապա կարող եք մեկնաբանություն թողնել.

 

2 Responses

  1. Ձեր գրառումը տեղ գտավ http://www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

  2. […] գրառումներումս անդրադարձել եմ, թե ինչպես են վճարում հայաստանյան գործակալություններում և ինչպես կարելի է վաճառել սեփական հմտությունները։ […]

Leave a comment