My QR code :)

Շնորհավոր անկախությունդ երկիրՍ

Այսօր մեր բոլորիս տարեդարձն է

Մի քիչ on line մրցույթների մասին.

Բոլորիս հայտնի է, որ համացանցը մեծ թափով սկսում է զարգանալ և ներխուժել բոլորիս կյանք: Մարդիկ իրենց ժամանակի մեծ մասն անցկացնում են համակարգչի առջև, քան հեռուստացույցի դիմաց կամ փողոցում: Բոլորս առաջնային տեղեկություն ստանում ենք հենց ինտերնետից: Այդ պատճառով շատ ընեկրություններ իրնեց ծառայությունը, ապարնքը, գաղափարը մրցունակ դարձնելու և “վաճառքը” խթանելու համար սկսել են օգտագործել ինտերնետը:

Գոյություն ունեն բազմաթիվ մեթոդներ, որոնց միջոցով կարելի է տարածել տեղեկություն հանացանցում.

– Գովազդի տեղադրում. բաններային, կոնտքստային և այլն.
– Սփամինգ,
– Մեյլինգ,
– Վիրուսային մարքեթինգ,
– Մրցույթների հայտարարում,
– և այլն

Օր օրի համացանցում զարգանում է տեղեկատվության տարածման ձևերն ու մեթոդները:

Հայկական շուկայում մեծ տարածում է ստանում սոց ցանցերում մրցույթների հայտարարումը, որի արդյունքում մասնակիցները ստանում են շահումներ, մրցանակներ: Այնուամենայնիվ ցանկացած մրցույթի վերջնանպատակը սեփական կազմակերպության, ապրանքի կամ ծառայության մասին տեղեկացվածության բարձրացումն է:

Նմանատիպ միջոցառումների մեծ մասը on line են, սակայան լնում են դեպքեր երբ հանդիպում են off line միջոցառումներ, որոնք անմիջապես կապվում է on line-ի հետ:

Այսպիսի միջոցառման օրինակ է Tic Tac Armenia – Photo contest: Կազմակերպիչները անցյալ տարվա հոկտեմբերին Ազնավուրի հրապարակում ստենդ էին տեղադրել, ցանկացողները կարող էին լուսանկարվել այդ ստենդի մոտ, այնուհետև նկարները տեղադրվում էր Facebook-ի Tic Tac-ի խումբ: Ամենաշատ Like հավաքած նկարները այնուհետև հայտնվեցին քաղաքի գովազդային վահանակների վրա:

Այստեղ գործեցին հետևյալ սխեմայով off line > on line > off line.

Հաջորդ օրինակը Europe day in Armenia միջոցառումն է, որի շրջանակում հայտարարվել էր “Իմ Եվրոպան 120 վայրկյանում” երիտասարդական մրցույթ: Մրցույթի շրջանակում պետք էր 120 վայրկյան տևողությամբ վիդեոհոլովակ նկարահանվեր և տեղադրվեր Facebook-ում միջոցառման էջի պատին, այնուհետև ամենաշատ Like ունեցած հոլովակի հեղիկանը ստացավ մրցանակ:

Սա էլ հաղթող ճանաչված հոլովակը`

Այս մրցույթն աշխատեց off line > on line սխեմայով:

Հաջորդ օրինակում մրցույթն ամբողջովին on line է.

Best Western Bohemian Resort-ը Facebook-ի իր էջում հայտարարել էր լավագույն կարգախոսի մրցույթ: Մրցույթը հետևյալն էր. մասնակիցները պետք է գրեին կարգախոս հենց Best Western Bohemian Resort-ի Facebook էջում և հավաքեն առավելագույն Like: Հաղթողը Best Western Bohemian Resort-ում ստացավ մեկօրյա անվճար հյուրընկալություն:

Նմանատիպ on line մրցույթի օրինակ է Սերժ Թանգյանի այցին նվիրված ֆոտո-մրցույթ-ը: Որը դասակարգվում է on line մրցույթների դասին:

Նմանատիպ բոլոր մրցույթները հիմնականում կազմակերպվում են Facebook սոցիալական ցանցում, հաշվի առնելով դրա մեծ հնարավորությունների շարքը: Ուստի մրցույթ հայտարարողների բուն նպատակը իրենց մասին տեղեկության տարածումն է ու սեփական ապրանքանիշի կամ ծառայութան էջի կամ խմբի հետևողների քանակի ավելացումը:

Նմանատիպ մրցույթներ հայտարարվում են նաև արտասահմանյան շուկաներում. օրինակ` The Windows Club-ը, Facebook-ում ստեղծել է իրադարձություն “10,000 Lucky Participants Win A Lenovo Laptop From Team Of Windows Free!” , որը բավականաին գրագետ է փաթեթավորած և մի քանի փուլերի արդյունքում ավելի մեծ տարածում է ստանում ցանցում:

Հաշվի առնելով սոցիալական ցանցերի և մարդկային կրեատիվի լայն հնարավորությունները փնտրենք և ստեղծենք նորանոր գործիքներ, որոնք կօգնեն տեղեկության տարածմանը սոց ցանցերում:

Անժելայի ականջը կան(ա)չի…

Ընդհանուր առմամբ ինձ երբեք չի հետաքրքրում, թե ով ինչ կյանքով է ապրում, հատկապես եթե այդ մարդը իմ շրջապատի մեջ չի մտնում, ապա վոոբշե չեմ էլ հետաքրքրվում: Այս անգամ էլ բացարձակ հետաքրքիր չի, թե Անժելա Սարգսյանը ինչ կյանքով է ապրում և ինչեր է արել:

Պարզապես Այս գրառումն անելու մի քանի պատճառներ ունեմ.

– Քանի որ այս օրերին գրեթե բոլորը “Անժելա Սարգսյան” են որոնում Գուգլում, ասի մի քանի այցելություն ես էլ ապահովեմ իմ փոշիացած բլոգ:
Անժելա Սարգսյան Անժելա Սարգսյան Անժելա Սարգսյան Անժելա Սարգսյան Անժելա Սարգսյան Անժելա Սարգսյան Անժելա Սարգսյան Անժելա Սարգսյան…

Հաջորդը ուզում էի կիսվել մեր հարևան Ժենիկ տատու վերջին բոցով` ” բա մեր վախտ սենց էր, հիշում եմ ինչ բարոյական դերասաններ կային` Կասանդրան, Ռաբինյա Իզաուրան. ոնցա փոխվել սերունդը”.

տենց էլի…

Շաքարախտով հիվանդանալու նոր ձև

Մեզնից բոլորն էլ պարզ գիտեն, թե ինչ է շաքարախտը և ինչից է այն առաջանում:

Նրանք ովքեր չգիտեն ուրեմն ասեմ, որ շաքարախտը (շաքարային շատամիզություն, շաքարային դիաբետ) իրենից ներկայացնում է ինսուլինի անբավարարությամբ կամ նրա ֆունկցիայի նվազմամբ պայմանավորված ներզատական-նյութափոխանակային հիվանդություն, որի հետևանքով խանգարվում են նյութափոխանակության բոլոր ձևերը:

Ահա, այստեղ պետք է հետևից գալ, այսինքն նյութափոխանակության խախտման արդյունքում գրանցվում է ինսուլինի անբավարարություն: Իսկ նյութափոխանակությունը երբ կարող է խախտվել? իհարկե այն ժամանակ, երբ որևէ նյութ չի փոխանակվում, օրինակ այն ժամանակ երբ մարդ փողոցում տեսնում է կիսամերկ ու շատ աչքածակ աղջիկ, այդ ժամանակ ամեն ինչ կանգ է առնում և ոչ մի նյութ չի փոխանակվում, դաժե մարդու թուքն է չորանում: Սա պատճառ 1:

doctors.am-ի տեղեկացմամբ շաքարախտի առաջացման պատճառ կարող է հանդիսանալ.

– ժառանգականությունը,
եթե մարդու մոտ ի ծնե նյութերը դժվար են փոխանակվում, ապա նա հաստատ օրերից մի օր կհիվանդանա, ու նա հաստատ ամռանը կհիվանդանա: պատճառ 2

–  մշտական շատակերությունը,
այստեղ ավելացնելու բան չկա. մարդիկ չտես են, մեկ տեսան հա էլի ուզում են տեսնել կիսամերկ ոտներ, բաց մեջքեր, թափանցիկ մայչկաներ, գույություն չունեցող շրջազգեստ: Ու այդ չտեսները հաշվի չեն առնում, որ դա վնասակար է հենց իրենց առողջությանը: պատճառ 3

– Արյան մեջ շաքարի կայուն բարձրացումը,
վերոնշյալ թվարկածից գոնե մեկը տեսնելուց հետո արյունն էլ կբարցրանա: պատճառ 4

“Հաճախ հիվանդությունն առաջանում է նյարգահոգեկան գերբեռնվածությունից և ցնցումներից, վարակիչ հիվանդություններից հետո, ինչպես նաև ներզատիչ գեղձերի այլ հիվանդությունների (օրինակ` մակերիկամների կեղևի ուռուցքներ) առկայության դեպքում:” – ստեղ բան չեմ ավելացնում, մարդիկ մանրամսն արդեն նկարագրում են: պատճառներ:

Հարգելի ժողովուրդ, բոլոր սեռերի, տարիքի և դասերի ներկայացուցիչներ… ինչպես նաև պարսիկ տուրիստներ, զգույշ եղեք, որ հաջորդ ամռանը շաքարախտով չհիվանդանաք:

ստեղից էլ կարող եք համոզվել, որ ամեն ինչ լուրջ է http://www.doctors.am/am/diseases/994

ստեղ էլ մեկ օրինակ

“Ես քեզ սիրում եմ”

“Ես քեզ սիրում եմ”, երբևե խորացել եք այդ բառակապակցության մեջ, որը կարող է ամեն ինչ անել, սկսած երջանկացնելուց, անակնկալի բերելուց, խաբելուց, հուսահատեցնելուց, կյանքի իմաստ հաղորդելուց, վիրավորելուց:

Ակտիվ ֆիզիկական կյանք:

Ահա տեսեք թե ինչ ակտիվ ֆիզիկական կյանքով եմ ապրում:

Հետո էլ ասում են թե մարդիկ, որոնք ամբողջ օրը համակարգքչի առջև են ֆիզիկական վարժություններից հետ են մնում և այդպես օրգանիզամը սկսում է թուալանալ:

Տեսեք, որ կարելի է համակարգչի առջև նստած ֆիզիակական վարժություն անել:

Պարզապես սեղմել է պետք այս հղումի վրա http://edlevanyan.info/wp-content/uploads/2011/07/EdwardFly.swf 

Մտահղացումը Vadz Ghazaryan

Լուսանկարները` Jirair Iskenian

Հայաստան…շուտով Կանաչաստան

Մի քանի տարի է ինչ աշխատում եմ Կանաչաստան ՀԿ-ում որպես  ծրագրերի ղեկավար: Քանի որ հիմա արձակուդում եմ, ապա ազատ ժամանակ գտա գերլու երկու բառ Կանաչաստանի մասին:

Ուրեմն ՀԿ-ն հիմնադրվել է 2008 թ.:

Կանաչաստան ՀԿ-ի նպատակն է նպաստել բնության պահպանությանը և քաղաքային բնակավայրերում կյանքի որակի բարելավմանը:

Կանաչաստան ՀԿ խնդիրները.
• Նախաձեռնել և մասնակցել բնության պահպանությանն ու քաղաքային բնակավայրերում կյանքի որակի բարելավմանը միտված քաղաքական, իրավական, տնտեսական և սոցիալական միջավայրի ստեղծմանն ու բարելավմանը` օրենսդրության ու քաղաքականությունների մշակման ու կիրարկման միջոցով;

Գործունեության ընթացքում Կանաչաստանն իրականացրել է մի շարք հետաքրքիր ծրագրեր. (WinterFest-ը Facebook-ում)

Ձմեռային Փառատոն Հայաստան 2008

– Ձմեռային Փառատոն Հայաստան 2009

– Ձմեռային Փառատոն Հայաստան 2010

Ինչպես նաև վերջերս իրականացրեց ՄԵՐՍԻրելի վարերը նախագիծը, ( այստեղ նախագծի Facebook-ի էջը) որի շրջանակում շնորհակալագրեր հանձնվեց այն հանրային վայրերին` սրճարաններ, բարեր, ռեստորաններ և այն հանրային տրանսպորտներին, որտեղ չեն ծխում:

Կարող եք միանալ Կանաչաստանին` առաջարկենորվ և համագործակցության նպատակով, հավատացեք մեր կարելի է իրականացնել հետաքրքիր միջոցառումներ և Հայաստանը դարձնել կանաչ և առողջ:

Կանաչաստանը Facebook-ում http://www.facebook.com/kanachastan

• Կազմակերպել և իրականացնել ծրագրեր ու միջոցառումներ միտված`
o քաղաքային ռազմավարական պլանավորմանը
o աղբի կառավարման համակարգի բարեփոխմանը
o սպառողների իրավունքների պաշտպանությանը
o քաղաքային բնակավայրերում օդի և խմելու ջրի աղտոտման կանխմանը, ինչպես նաև աղմուկի նվազեցմանը
o կրթական, գիտական ու մշակութային ներուժի զարգացմանը բնության պահպանության և կյանքի որակի բարձրացման նպատակով
o քաղաքների գեղագիտական տեսքի և մաքրության պահպանմանն ու բարելավմանը
o առողջ ապրելակերպի սերմանմանը
o քաղաքային բնակավայրերում կյանքի որակի բարելավմանը և բնության պահպանությանը խոչընդոտող խնդիրների շուրջ հանրային իրազեկման մակարդակի բարձրացմանը, ինչպես նաև նախաձեռնողական քարոզարշավների իրականացմանը
• Համագործակցել տեղական ու միջազգային կառույցների, ինչպես նաև շահագրգիռ անհատների հետ վերոնշյալ խնդիրների արդյունավետ լուծումների որոնման ու կիրառման նպատակով.

http://kanachastan.am

Ֆլեշմոբ

Ֆլեշմոբ
11:06 – 04.06.2011

Կասկադի այգում` քարե Թամանյանի հենց թիկունքին, հետաքրքրիր հասարակություն է հավաքվում: Ամեն անգամ անցնելիս նոր խմբեր էլ եմ հայտնաբերում՝ օտարազգի զբոսաշրջիկներ, սփյուռքահայեր…, բայց մշտականներն ամենատարբեր ոճերով հագնված ջահելներն են, անիվներով սահողները ու մեկ էլ՝ պարտադիր որեւէ մեկը, որ կանգնած սեւեռուն նայում է զինվորականի արձանի ուղիղ համապատասխան տեղին:

Իսկ հունիսի 11-ին այնտեղ համատարած ընթերցանություն է լինելու. 15-20 րոպեով: Անցյալ տարի այդ օրն էլ նույնն արեցին կազմակերպիչները, բայց այս անգամ ակցիան ոչ թե որպես ֆլեշմոբ, այլ որպես տոն է անցկացվելու: Եվ սպասում են ավելի շատ մասնակիցների. հինգշաբթի կեսօրին միայն «Ֆեյսբուքով» մասնակցելու ցանկություն հայտնածների թիվն արդեն անցնում էր 1300 -ից:

24-ամյա Էդուարդ Լեւանյանն ու իր ընկերները, որոնց սկսել են անվանել «Ֆլեշմոբի տղերք», ուզում են տոնն ավանդական դարձնել ու հաջորդ տարի հունիսի 11-ին աշխարհի գրքի մայրաքաղաք Երեւանում համահայկական ընթերցանության օր կազմակերպել: Անցյալ տարի ամենակրտսեր մասնակիցն Այբբենարան կարդացող հինգ տարեկան աղջիկ էր, ամենատարեցը՝ 82 տարեկան տղամարդ: Ոմանք քայլելով էին կարդում, ոմանք՝ գետնին նստած:

– Կողքից տարբեր արտահայտություններ անողներ չկայի՞ն: Continue reading

Thank You ՄԵՐՍԻրելի վայրերինth

Եկեք միասին շնորհակալություն հայտնենք ՄԵՐՍԻրելի վայրերին, որտեղ չեն ծխում կամ կան չծխողների համար հատկացված վայրեր:

Արդեն հայտնաբերված են բոլոր այն հանրային վարերը (սրճարաններ, բարեր, ռեստորաններ, սննդի կետեր), որտեղ հոգ է տարվում մեր առողջության մասին: Այդ վայրերը ստանալու են շնորհակալագրեր:

Մայիսի 31-ին ժամը 18:00-ից միացեք արշավին և մեծ շուքով շնորհակալություն հայտնենք ՄԵՐՍԻրելի վայրերին:

Մանրամասները շուտով կստանաք հաղորդագրության տեսքով:

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք գրել
info@kanachastan.am հասցեին:

Միջոցառումը ֆեյսբուկում  http://www.facebook.com/event.php?eid=103889239702264

**********************************
Կանաչաստան կազմակերպությունը, Քաունթերփարթ Հայաստանի աջակցությամբ և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության օժանդակությամբ նախաձեռնել է ծրագիր` շնորհակալություն հայտնելու այն հանրային վայրերին, որտեղ չեն ծխում կամ առկա են չծխողների համար հատկացված վայրեր:

2009 թվականի վիճակագրական տվյալների համաձայն, Հայաստանում չափահաս բնակչության 27 %-ը կանոնավոր (ամենօրյա) ծխող է, որից տղամարդկանց մասնաբաժինը կազմում է 52 %: Հատկապես ուշադրության է արժանի այն փաստը, որ Հայաստանը առաջատար դիրք է զբաղեցնում սրճարաններում, բարերում և ռեստորաններում պասիվ ծխողների կրած վնասների տեսանկյունից:

28. 04. 2011 արկածներ

Չնայած, որ շատ հոգնած եմ, բայց որորշեցի այսօր գրել տպավորություններս, քանի որ հետո ուշ կարող է լինել:

Ուրեմն իմ ընկերներից Արամը, որոշել է ընկրական շրջապատը հավաքի ու քաղաքից դուրս գնալ, ու չգիտես ինչուորոշել էր դա անել այսօր` սովորական աշխատանքային օր: D
Իմանալով, որ աշխատանքային օր է հրաժարվեցի, բայց հետո մտածեցի, որ շուտով աշխատավայրում միջոցառում ունենք ու նախապես արժի լիցքաթափվել, ապա տնօրենիս խնդրեցի, որ թույլ տա այսօր բացակայեմ աշխատավայրից, ու ես ստացա իմ թույլտվությունը:

Ուրեմն ինչ, առավոտյան 8:30 պետք է շարժվեինք Թամանյանի արձանի մոտից, բայց բնականաբար շարժվեցիքն 9:13: Առաջին կայանատեղին Խոր Վիրապն էր, ծիծաղալի է, բայց դա ՀՀ-ում եզակի տեղերից է, որ ես չէի եղել:

Շատ տպավորիչ էր, հատկապես, երբ հայտնվեցինք փոսի մեջ, որտեղ դարեր առաջ հայտնի մարդ են “բանդարկել”:
Կային նաև Իտալիայից ժամանած տուրիստներ ու որպեսզի նրանք տսնեն ՀՀ-ում երիտասարդության շրջանակում զարգացած երևույթներից մեկը` ֆլեշմոբը, մենք նրանց համար տեղում ֆլեշմոբ կազմակերպեցինք: Կարծում եմ նրանք տպավրված էին, երբ երիտասարդների խումբ նայում է պարզ երկնքին ու ձեռները բարձրացրած գոռում` “ահա, իջի, իջի, աջ, աջ աջ, ձախ, արի, արի, լավա, լավա, հոպ” 😀

Կոսօրին արդեն շարժվեցինք մի այլ վայր, ուր էլի չէի եղել` Խոսրովի անտառ:
Մեզ դիմավորեցինք այսպես`  Continue reading

30 правил для рекламного агентства

Сегодня в своем Reader-е увидел отличный пост и решил скопировать на свой блог. 

Даниил Сергеев, один из четырех основателей дизайн-студии FIRMA Style,сформулировал «30 правил для хорошего аккаунт-менеджера».

Правила применимы не только для этой профессии, а в целом для рекламного агентства, как его видит клиент.

Хорошие эккаунт-менеджеры (они же аккаунты) — гении переговоров. Им нужно склонить клиента к интересам агентства, а потом сделать, чтобы в агентстве нашлись силы выполнить проект и никто не пострадал.

И хотя автор называет человека, выполнившего все 30 правил, всего лишь «хорошим», в реальности это под силу, наверное, идеальному сотруднику или универсальному солдату.

Распечатать и повесить на стенку:

1. Клиент никогда не должен звонить сам. Continue reading

“Իմ Եվրոպան 120 վայրկյանում” երիտասարդական մրցույթ

Եվրոպայի օրվա կապակցությամբ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հրավիրում է ձեզ մասնակցել “Իմ Եվրոպան 120 վայրկյանում” խորագրով տեսահոլովակների երիտասարդական մրցույթին:

Հաղթողը կստանա Apple iPad:

Ո՞վ կարող է մասնակցել
– ՀՀ քաղաքացիներն ու բնակիչները
– Եվ սիրողական, և պրոֆեսիոնալ մակարդակով տեսահոլովակ նկարահանողները

Ինչպե՞ս մասնակցել
– Պատրաստել կարճ տեսահոլովակ
– Ներբեռնել այն YouTube “Europe Day Youth Contest Armenia – (ձեր տեսահոլովակի կամ ձեր անվամբ)”
– Լրացնել հայտը` ներառելով տեսահոլովակի հղումը,
– Ուղարկել այն Delegation-Armenia@eeas.europa.eu էլ. հասցեին,
Վերջնաժամկետ` 2011թ. մայիսի 9-ը` ժ 24:00 /Երևանի ժամանակով/

Խնդրում ենք նամակի վերնագրի տողում գրել Europe Day Youth Contest: Հայտի ձևը և տեսահոլովակի ներբեռնման ուղեցույցը կարող եք գտնել այստեղից http://europeinarmenia.wordpress.com/2011/04/21/youth_contest_arm/

Facebook-ը որպես մարտի դաշտ

Երբ արդեն մոտենում է Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը, կարծես սոցիալական ցանցերում ակտիվություն են ստանում հակահայկական և հակաադրբիջանական խմբերը:

Սոցիալական ցանցերում, հատկապես Facebook-ում դա ավելի ընդգծված է երևում: Վերջին մեկ շաբաթում արդեն տասից ավելի Հակահայկական խմբեր եմ report արել:

Կարծես էտ կապիկների խմբերը սնկի նման աճում են ու չգիտես ոնց միանգամից հազարավոր անդամներ են ունենում:

Հայերս նույնպես բավականին ակտիվ դրանց դեմն առնելու մեթոդ ենք գտել` հայտնաբերել, տարածել ու report անել:

Բնականաբար այդպիսի խմբերը երկու ֆունկցիա են կատարում`
առաջին. գտնում են հայկական խմբեր ու “փակել” տալիս (իսկ Facebook-ն էլ առանց նայելու ու ստուգելու դնում չորով փակում է).

երկրորդ. պատմություն և ինքնություն չունեցող ազգի համար ինքնահատատման միջոց, որտեղ հակադրվելով մեկ այլ ազգի փորձում են ինքնություն ստեղծել ու ինքնահաստատվել:

Ինչ եմ առաջարկում:

Հավաքվենք իրար գլխի ու Facebook ձյաձյաին գրենք, կամ ասենք, որ այնպես անի, որ ադրբիջանցիք մեր խմբերը չտեսնեն, իսկ մենք էլ իրենց: Facebook հորինողները խելացի են, կկարողանան այդպիսի բան անել:

առաջարկներ կան… ?

Հայկական նոր բրենդ` “Կանաչ Խնձոր”

Շուտով շուկայում կհայտնվի նոթբուկերի նոր տեսակ` հայկական “խնձոր”:

Սա նախադեպն է:

Դա ծտերին էլ է վեևաբերվում.

Ահա թե ինչ է կատարվում քաղաքի լավ թե վատ մաքրվող հատվածում:

Բայց ինչքան էլ պայքարենք, որ մաքուր լինի մեր քաղաքը միևնույն է չես կարող ասել թե ինչ “անակնկալ” կարող են մատուցել քաղաքի վերևի հարկում ապրող բնակիչները` ծտերը:

Լինում են դեպքեր, որ երեկոյան շատ մարդկանց տրամադրություն են փչացնում մեեեծ հաջողության նշան ցույց տալով:

Ախպրության համար

Եթե քաղաքում տեսել եք սև գույնի AUDI A4, ARM-331 պետհամարանիշով, ուրեմն դա իմ ընկեր Արմենն է իր մեքենայով:
Այօր նրա մեքենան տարել էինք լվացման կետ` մոյկա: Ու քանի որ 20 րոպե պետք է սպասեինք սկսեցինք քայլել տարածքում և պատահաբար նա նայեց մոյկի ռեկլամին ու սկսեց ծիծաղալ, ահա թե ինչու`

Եթե բանակում ծառայություն անցնեին աղջիկները:

Բոլորս էլ միանշանակ գիտենք, որ զինվորական համազգստի գերակշռող գույնը կանաչն է: Եվ ցանկացած վայրում և ցանկացած երևույթ այդ գույների մեջ տեսնելով միանգամից հասկանում ենք, որ դա բանակի հետ կապ ունի:

Իսկ ահա թե ինչպես կլիներ բանակային համազգեստը, եթե բանակում զինծառայության անցնեին աղջիկները:

Երևան-Դիլիջան մայրուղի:

Դեպի Ջավախք

երեկ վերջապես կարողացա գալ ծծնդավայր` Ջավախք: Չորս ամիս այստեղ չեի եղել:

Հենց սահմանն անցանք առաջին իսկ հայացքից շաաաատ ուրախացա, երբ նկատեցի որ արդեն ճանապարհի շինարարությունն արդեն ավարտել են 90%-ով:

Իսկ երբ մտա քաղաք կրկին զարմացա և ուրախացա, երբ տեսա քաղաքի կենտրոնում նախկինում եղած  Մ. Մաշտոցի արձանի փոխարեն ինչ-որ հիմք էր կառուցած, որտեղ կրկին տեղադրելու են Մաշտոցի արձանը, այս անգամ ավելի գեղեցիկ և բարձր:

Ինչպես է մտածում tert.am-ը

Հետևյալ հղումի տակ կա մի հոդված, որի վերնագիրն է`

Վրացի վարորդները մեքենա կվարեն առանց վարորդական իրավունքի

այստեղ ամենաամոթը այն է, որ հարգարժան Թերթ.am-ի խմբագրությունը անտեսում է Վրաստանի այլ ազգերի քաղաքացիներին, օրինակ` հայերին:

Ես լինելով Վրաստանի քաղաքացի համարում եմ, որ սա վիրավորանք է ազգային փոքրամասնությունների նկատմամբ:

Ամոթ: