Հայաստան…շուտով Կանաչաստան

Մի քանի տարի է ինչ աշխատում եմ Կանաչաստան ՀԿ-ում որպես  ծրագրերի ղեկավար: Քանի որ հիմա արձակուդում եմ, ապա ազատ ժամանակ գտա գերլու երկու բառ Կանաչաստանի մասին:

Ուրեմն ՀԿ-ն հիմնադրվել է 2008 թ.:

Կանաչաստան ՀԿ-ի նպատակն է նպաստել բնության պահպանությանը և քաղաքային բնակավայրերում կյանքի որակի բարելավմանը:

Կանաչաստան ՀԿ խնդիրները.
• Նախաձեռնել և մասնակցել բնության պահպանությանն ու քաղաքային բնակավայրերում կյանքի որակի բարելավմանը միտված քաղաքական, իրավական, տնտեսական և սոցիալական միջավայրի ստեղծմանն ու բարելավմանը` օրենսդրության ու քաղաքականությունների մշակման ու կիրարկման միջոցով;

Գործունեության ընթացքում Կանաչաստանն իրականացրել է մի շարք հետաքրքիր ծրագրեր. (WinterFest-ը Facebook-ում)

Ձմեռային Փառատոն Հայաստան 2008

– Ձմեռային Փառատոն Հայաստան 2009

– Ձմեռային Փառատոն Հայաստան 2010

Ինչպես նաև վերջերս իրականացրեց ՄԵՐՍԻրելի վարերը նախագիծը, ( այստեղ նախագծի Facebook-ի էջը) որի շրջանակում շնորհակալագրեր հանձնվեց այն հանրային վայրերին` սրճարաններ, բարեր, ռեստորաններ և այն հանրային տրանսպորտներին, որտեղ չեն ծխում:

Կարող եք միանալ Կանաչաստանին` առաջարկենորվ և համագործակցության նպատակով, հավատացեք մեր կարելի է իրականացնել հետաքրքիր միջոցառումներ և Հայաստանը դարձնել կանաչ և առողջ:

Կանաչաստանը Facebook-ում http://www.facebook.com/kanachastan

• Կազմակերպել և իրականացնել ծրագրեր ու միջոցառումներ միտված`
o քաղաքային ռազմավարական պլանավորմանը
o աղբի կառավարման համակարգի բարեփոխմանը
o սպառողների իրավունքների պաշտպանությանը
o քաղաքային բնակավայրերում օդի և խմելու ջրի աղտոտման կանխմանը, ինչպես նաև աղմուկի նվազեցմանը
o կրթական, գիտական ու մշակութային ներուժի զարգացմանը բնության պահպանության և կյանքի որակի բարձրացման նպատակով
o քաղաքների գեղագիտական տեսքի և մաքրության պահպանմանն ու բարելավմանը
o առողջ ապրելակերպի սերմանմանը
o քաղաքային բնակավայրերում կյանքի որակի բարելավմանը և բնության պահպանությանը խոչընդոտող խնդիրների շուրջ հանրային իրազեկման մակարդակի բարձրացմանը, ինչպես նաև նախաձեռնողական քարոզարշավների իրականացմանը
• Համագործակցել տեղական ու միջազգային կառույցների, ինչպես նաև շահագրգիռ անհատների հետ վերոնշյալ խնդիրների արդյունավետ լուծումների որոնման ու կիրառման նպատակով.

http://kanachastan.am