Հայկական ապրանքանիշեր, որոնք կարողացել են նվաճել աշխարհը

Հայաստանի արտահանումը էապես զիջում է ներկրմանը, և մշտապես տպավորություն կա, թե մենք աշխարհին իրապես անհրաժեշտ որակյալ ապրանք ստեղծելու ունակություն չունենք: Այնինչ, մի քանի հայկական արտադրողներ կոտրել են այդ կարծր պատնեշը և անցել Հայաստանի սահմաններից դուրս՝ դառնալով միջազգային շուկայում ճանաչելի ապրանքանիշեր: Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը, սակայն վստահ եմ, որ կան էլի ապրանքանիշներ, որ ցանկում ներառված չեն, ուստի թող ներն ինձ ընթերցողները և որպես ուղղում կարող են գրել որպես մեկնաբանություն կամ անհատական նամակ և ես կուղղեմ գրառումս 🙂

  1. Ջերմուկ

Թեև ի տարբերություն մեր հակառակորդ հարևանի, մենք չունենք նավթ և գազ, սակայն ունենք բացառիկ հանքային աղբյուրներ, որոնց ջուրը ցանկալի է յուրաքանչյուր սեղանի վրա աշխարհի ցանկացած անկյունում: «Ջերմուկ» ապրանքանիշով հանքային ջուրը հայկական շուկայի առաջատարն է, սակայն առավել կարևոր է, որ այն կարողացել է գրավել նաև միջազգային շուկաներ: «Ջերմուկ Գռուպ» ընկերությունն այսօր իր արտադրանքն արտահանում է աշխարհի 40 երկրներ, հանդիսանում է Կրեմլի և ռուսական այլ պետական մարմինների պաշտոնական մատակարարը:

  1. PicsArt

Հայկական այս սթարթափն այսօր բջջային հավելվածի համաշխարհային շուկայի առաջատարներից է, որն ունի 220 մլն ներբեռնում և 60 մլն ակտիվ օգտատերեր  (հոդվածը գրելու պահին :)): Photoshop-ի և Instagram-ի տարրեր պարունակող PicsArt-ն արդեն իսկ մեծ նվաճումների է հասել, բայց միաժամանակ դեռ շարունակում է մնալ հեռանկարային, որի մասին վկայում են Sequoia Capital վենչուրային ընկերության կատարած ներդրումներն ընդհանուր 25 մլն դոլարի չափով: IT-ն լայն հնարավորություն է Continue reading