Վերջին ժամանակներում սկսել եմ ավելի հաճախ ուսումնաիրել առցանց on-line գովազդները և PR միջոցառումները:
Վերջերս աչքովս ընկավ առցանց գովազդի վեց գլխավոր սկզբունքները, որն ատաջարկում է Eurasia Marketing Communications Group (EMCG)-ի կրեատիվ տնօրենը՝ Ալեկսանդր Ալեկսեևը։
Բոլորիս հայտնի է, որ համացանցը մեծ թափով սկսում է զարգանալ և ներխուժել բոլորիս կյանք: Մարդիկ իրենց ժամանակի մեծ մասն անցկացնում են համակարգչի առջև, քան հեռուստացույցի դիմաց կամ փողոցում: Բոլորս առաջնային տեղեկություն ստանում ենք հենց ինտերնետից: Այդ պատճառով շատ ընեկրություններ իրնեց ծառայությունը, ապարնքը, գաղափարը մրցունակ դարձնելու և “վաճառքը” խթանելու համար սկսել են օգտագործել ինտերնետը:
Գոյություն ունեն բազմաթիվ մեթոդներ, որոնց միջոցով կարելի է տարածել տեղեկություն հանացանցում.
- Գովազդի տեղադրում. բաններային, կոնտքստային և այլն.
- Սփամինգ,
- Մեյլինգ,
- Վիրուսային մարքեթինգ,
- Մրցույթների հայտարարում,
- և այլն
Օր օրի համացանցում զարգանում է տեղեկատվության տարածման ձևերն ու մեթոդները:
Հայկական շուկայում մեծ տարածում է ստանում սոց ցանցերում մրցույթների հայտարարումը, որի արդյունքում մասնակիցները ստանում են շահումներ, մրցանակներ: Այնուամենայնիվ ցանկացած մրցույթի վերջնանպատակը սեփական կազմակերպության, ապրանքի կամ ծառայության մասին տեղեկացվածության բարձրացումն է:
Նմանատիպ միջոցառումների մեծ մասը on line են, սակայան լնում են դեպքեր երբ հանդիպում են off line միջոցառումներ, որոնք անմիջապես կապվում է on line-ի հետ:
Այսպիսի միջոցառման օրինակ է Tic Tac Armenia – Photo contest: Կազմակերպիչները անցյալ տարվա հոկտեմբերին Ազնավուրի հրապարակում ստենդ էին տեղադրել, ցանկացողները կարող էին լուսանկարվել այդ ստենդի մոտ, այնուհետև նկարները տեղադրվում էր Facebook-ի Tic Tac-ի խումբ: Ամենաշատ Like հավաքած նկարները այնուհետև հայտնվեցին քաղաքի գովազդային վահանակների վրա:
Այստեղ գործեցին հետևյալ սխեմայով off line > on line > off line.
Հաջորդ օրինակը Europe day in Armenia միջոցառումն է, որի շրջանակում հայտարարվել էր “Իմ Եվրոպան 120 վայրկյանում” երիտասարդական մրցույթ: Մրցույթի շրջանակում պետք էր 120 վայրկյան տևողությամբ վիդեոհոլովակ նկարահանվեր և տեղադրվեր Facebook-ում միջոցառման էջի պատին, այնուհետև ամենաշատ Like ունեցած հոլովակի հեղիկանը ստացավ մրցանակ:
Սա էլ հաղթող ճանաչված հոլովակը`
Այս մրցույթն աշխատեց off line > on line սխեմայով:
Հաջորդ օրինակում մրցույթն ամբողջովին on line է.
Best Western Bohemian Resort-ը Facebook-ի իր էջում հայտարարել էր լավագույն կարգախոսի մրցույթ: Մրցույթը հետևյալն էր. մասնակիցները պետք է գրեին կարգախոս հենց Best Western Bohemian Resort-ի Facebook էջում և հավաքեն առավելագույն Like: Հաղթողը Best Western Bohemian Resort-ում ստացավ մեկօրյա անվճար հյուրընկալություն:
Նմանատիպ բոլոր մրցույթները հիմնականում կազմակերպվում են Facebook սոցիալական ցանցում, հաշվի առնելով դրա մեծ հնարավորությունների շարքը: Ուստի մրցույթ հայտարարողների բուն նպատակը իրենց մասին տեղեկության տարածումն է ու սեփական ապրանքանիշի կամ ծառայութան էջի կամ խմբի հետևողների քանակի ավելացումը:
Հաշվի առնելով սոցիալական ցանցերի և մարդկային կրեատիվի լայն հնարավորությունները փնտրենք և ստեղծենք նորանոր գործիքներ, որոնք կօգնեն տեղեկության տարածմանը սոց ցանցերում:
Ընդհանուր առմամբ եսիս երբեք չի հետաքրքրում, թե ով ինչ կյանքով է ապրում, հատկապես եթե այդ մարդը իմ շրջապատի մեջ չի մտնում, ապա վոոբշե չեմ էլ հետաքրքրվում: Այս անգամ էլ բացարձակ հետաքրքիր չի, թե Անժելա Սարգսյանը ինչ կյանքով է ապրում և ինչեր է արել:
Պարզապես Այս գրառումն անելու մի քանի պատճառներ ունեմ.
- Քանի որ այս օրերին գրեթե բոլորը “Անժելա Սարգսյան” են որոնում Գուգլում, ասի մի քանի այցելություն ես էլ ապահովեմ իմ փոշիացած բլոգ:
Անժելա Սարգսյան Անժելա Սարգսյան Անժելա Սարգսյան Անժելա Սարգսյան Անժելա Սարգսյան Անժելա Սարգսյան Անժելա Սարգսյան Անժելա Սարգսյան…
- Հետո, ով գիտի թե ինչու who.is կայքում ցույց չի տալիս, թե ով է anjelasargsyan.com դոմենի սեփականատերը.???
- Հաջորդը ուզում էի կիսվել մեր հարևան Ժենիկ տատու վերջին բոցով` ” բա մեր վախտ սենց էր, հիշում եմ ինչ բարոյական դերասաններ կային` Կասանդրան, Ռաբինյա Իզաուրան. ոնցա փոխվել սերունդը”.
-և վերջինը, կարծում եմ նա հիմա ավելի շատ օրգազմ ստացավ նրա մասին քննարկումներից, քան… վոոբշեմ.
Մեզնից բոլորն էլ պարզ գիտեն, թե ինչ է շաքարախտը և ինչից է այն առաջանում:
Նրանք ովքեր չգիտեն ուրեմն ասեմ, որ շաքարախտը (շաքարային շատամիզություն, շաքարային դիաբետ) իրենից ներկայացնում է ինսուլինի անբավարարությամբ կամ նրա ֆունկցիայի նվազմամբ պայմանավորված ներզատական-նյութափոխանակային հիվանդություն, որի հետևանքով խանգարվում են նյութափոխանակության բոլոր ձևերը:
Ահա, այստեղ պետք է հետևից գալ, այսինքն նյութափոխանակության խախտման արդյունքում գրանցվում է ինսուլինի անբավարարություն: Իսկ նյութափոխանակությունը երբ կարող է խախտվել? իհարկե այն ժամանակ, երբ որևէ նյութ չի փոխանակվում, օրինակ այն ժամանակ երբ մարդ փողոցում տեսնում է կիսամերկ ու շատ աչքածակ աղջիկ, այդ ժամանակ ամեն ինչ կանգ է առնում և ոչ մի նյութ չի փոխանակվում, դաժե մարդու թուքն է չորանում: Սա պատճառ 1:
doctors.am-ի տեղեկացմամբ շաքարախտի առաջացման պատճառ կարող է հանդիսանալ.
- ժառանգականությունը,
եթե մարդու մոտ ի ծնե նյութերը դժվար են փոխանակվում, ապա նա հաստատ օրերից մի օր կհիվանդանա, ու նա հաստատ ամռանը կհիվանդանա: պատճառ 2
- մշտական շատակերությունը,
այստեղ ավելացնելու բան չկա. մարդիկ չտես են, մեկ տեսան հա էլի ուզում են տեսնել կիսամերկ ոտներ, բաց մեջքեր, թափանցիկ մայչկաներ, գույություն չունեցող շրջազգեստ: Ու այդ չտեսները հաշվի չեն առնում, որ դա վնասակար է հենց իրենց առողջությանը: պատճառ 3
- Արյան մեջ շաքարի կայուն բարձրացումը,
վերոնշյալ թվարկածից գոնե մեկը տեսնելուց հետո արյունն էլ կբարցրանա: պատճառ 4
“Հաճախ հիվանդությունն առաջանում է նյարգահոգեկան գերբեռնվածությունից և ցնցումներից, վարակիչ հիվանդություններից հետո, ինչպես նաև ներզատիչ գեղձերի այլ հիվանդությունների (օրինակ` մակերիկամների կեղևի ուռուցքներ) առկայության դեպքում:” – ստեղ բան չեմ ավելացնում, մարդիկ մանրամսն արդեն նկարագրում են: պատճառներ:
Հարգելի ժողովուրդ, բոլոր սեռերի, տարիքի և դասերի ներկայացուցիչներ… ինչպես նաև պարսիկ տուրիստներ, զգույշ եղեք, որ հաջորդ ամռանը շաքարախտով չհիվանդանաք:
ստեղից էլ կարող եք համոզվել, որ ամեն ինչ լուրջ է http://www.doctors.am/am/diseases/994
“Ես քեզ սիրում եմ”, երբևե խորացել եք այդ բառակապակցության մեջ, որը կարող է ամեն ինչ անել, սկսած երջանկացնելուց, անակնկալի բերելուց, խաբելուց, հուսահատեցնելուց, կյանքի իմաստ հաղորդելուց, վիրավորելուց:
Մի քանի տարի է ինչ աշխատում եմ Կանաչաստան ՀԿ-ում որպես ծրագրերի ղեկավար: Քանի որ հիմա արձակուդում եմ, ապա ազատ ժամանակ գտա գերլու երկու բառ Կանաչաստանի մասին:
Ուրեմն ՀԿ-ն հիմնադրվել է 2008 թ.:
Կանաչաստան ՀԿ-ի նպատակն է նպաստել բնության պահպանությանը և քաղաքային բնակավայրերում կյանքի որակի բարելավմանը:
Կանաչաստան ՀԿ խնդիրները.
• Նախաձեռնել և մասնակցել բնության պահպանությանն ու քաղաքային բնակավայրերում կյանքի որակի բարելավմանը միտված քաղաքական, իրավական, տնտեսական և սոցիալական միջավայրի ստեղծմանն ու բարելավմանը` օրենսդրության ու քաղաքականությունների մշակման ու կիրարկման միջոցով;
Գործունեության ընթացքում Կանաչաստանն իրականացրել է մի շարք հետաքրքիր ծրագրեր. (WinterFest-ը Facebook-ում)
Ինչպես նաև վերջերս իրականացրեց ՄԵՐՍԻրելի վարերը նախագիծը, ( այստեղ նախագծի Facebook-ի էջը) որի շրջանակում շնորհակալագրեր հանձնվեց այն հանրային վայրերին` սրճարաններ, բարեր, ռեստորաններ և այն հանրային տրանսպորտներին, որտեղ չեն ծխում:
Կարող եք միանալ Կանաչաստանին` առաջարկենորվ և համագործակցության նպատակով, հավատացեք մեր կարելի է իրականացնել հետաքրքիր միջոցառումներ և Հայաստանը դարձնել կանաչ և առողջ:
• Կազմակերպել և իրականացնել ծրագրեր ու միջոցառումներ միտված`
o քաղաքային ռազմավարական պլանավորմանը
o աղբի կառավարման համակարգի բարեփոխմանը
o սպառողների իրավունքների պաշտպանությանը
o քաղաքային բնակավայրերում օդի և խմելու ջրի աղտոտման կանխմանը, ինչպես նաև աղմուկի նվազեցմանը
o կրթական, գիտական ու մշակութային ներուժի զարգացմանը բնության պահպանության և կյանքի որակի բարձրացման նպատակով
o քաղաքների գեղագիտական տեսքի և մաքրության պահպանմանն ու բարելավմանը
o առողջ ապրելակերպի սերմանմանը
o քաղաքային բնակավայրերում կյանքի որակի բարելավմանը և բնության պահպանությանը խոչընդոտող խնդիրների շուրջ հանրային իրազեկման մակարդակի բարձրացմանը, ինչպես նաև նախաձեռնողական քարոզարշավների իրականացմանը
• Համագործակցել տեղական ու միջազգային կառույցների, ինչպես նաև շահագրգիռ անհատների հետ վերոնշյալ խնդիրների արդյունավետ լուծումների որոնման ու կիրառման նպատակով.
Կասկադի այգում` քարե Թամանյանի հենց թիկունքին, հետաքրքրիր հասարակություն է հավաքվում: Ամեն անգամ անցնելիս նոր խմբեր էլ եմ հայտնաբերում՝ օտարազգի զբոսաշրջիկներ, սփյուռքահայեր…, բայց մշտականներն ամենատարբեր ոճերով հագնված ջահելներն են, անիվներով սահողները ու մեկ էլ՝ պարտադիր որեւէ մեկը, որ կանգնած սեւեռուն նայում է զինվորականի արձանի ուղիղ համապատասխան տեղին:
Իսկ հունիսի 11-ին այնտեղ համատարած ընթերցանություն է լինելու. 15-20 րոպեով: Անցյալ տարի այդ օրն էլ նույնն արեցին կազմակերպիչները, բայց այս անգամ ակցիան ոչ թե որպես ֆլեշմոբ, այլ որպես տոն է անցկացվելու: Եվ սպասում են ավելի շատ մասնակիցների. հինգշաբթի կեսօրին միայն «Ֆեյսբուքով» մասնակցելու ցանկություն հայտնածների թիվն արդեն անցնում էր 1300 -ից:
24-ամյա Էդուարդ Լեւանյանն ու իր ընկերները, որոնց սկսել են անվանել «Ֆլեշմոբի տղերք», ուզում են տոնն ավանդական դարձնել ու հաջորդ տարի հունիսի 11-ին աշխարհի գրքի մայրաքաղաք Երեւանում համահայկական ընթերցանության օր կազմակերպել: Անցյալ տարի ամենակրտսեր մասնակիցն Այբբենարան կարդացող հինգ տարեկան աղջիկ էր, ամենատարեցը՝ 82 տարեկան տղամարդ: Ոմանք քայլելով էին կարդում, ոմանք՝ գետնին նստած:
- Կողքից տարբեր արտահայտություններ անողներ չկայի՞ն: Read more »
Եկեք միասին շնորհակալություն հայտնենք ՄԵՐՍԻրելի վայրերին, որտեղ չեն ծխում կամ կան չծխողների համար հատկացված վայրեր:
Արդեն հայտնաբերված են բոլոր այն հանրային վարերը (սրճարաններ, բարեր, ռեստորաններ, սննդի կետեր), որտեղ հոգ է տարվում մեր առողջության մասին: Այդ վայրերը ստանալու են շնորհակալագրեր:
Մայիսի 31-ին ժամը 18:00-ից միացեք արշավին և մեծ շուքով շնորհակալություն հայտնենք ՄԵՐՍԻրելի վայրերին:
Մանրամասները շուտով կստանաք հաղորդագրության տեսքով:
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք գրել
info@kanachastan.am հասցեին:
**********************************
Կանաչաստան կազմակերպությունը, Քաունթերփարթ Հայաստանի աջակցությամբ և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության օժանդակությամբ նախաձեռնել է ծրագիր` շնորհակալություն հայտնելու այն հանրային վայրերին, որտեղ չեն ծխում կամ առկա են չծխողների համար հատկացված վայրեր:
2009 թվականի վիճակագրական տվյալների համաձայն, Հայաստանում չափահաս բնակչության 27 %-ը կանոնավոր (ամենօրյա) ծխող է, որից տղամարդկանց մասնաբաժինը կազմում է 52 %: Հատկապես ուշադրության է արժանի այն փաստը, որ Հայաստանը առաջատար դիրք է զբաղեցնում սրճարաններում, բարերում և ռեստորաններում պասիվ ծխողների կրած վնասների տեսանկյունից:
Չնայած, որ շատ հոգնած եմ, բայց որորշեցի այսօր գրել տպավորություններս, քանի որ հետո ուշ կարող է լինել:
Ուրեմն իմ ընկերներից Արամը, որոշել է ընկրական շրջապատը հավաքի ու քաղաքից դուրս գնալ, ու չգիտես ինչուորոշել էր դա անել այսօր` սովորական աշխատանքային օր: D
Իմանալով, որ աշխատանքային օր է հրաժարվեցի, բայց հետո մտածեցի, որ շուտով աշխատավայրում միջոցառում ունենք ու նախապես արժի լիցքաթափվել, ապա տնօրենիս խնդրեցի, որ թույլ տա այսօր բացակայեմ աշխատավայրից, ու ես ստացա իմ թույլտվությունը:
Ուրեմն ինչ, առավոտյան 8:30 պետք է շարժվեինք Թամանյանի արձանի մոտից, բայց բնականաբար շարժվեցիքն 9:13: Առաջին կայանատեղին Խոր Վիրապն էր, ծիծաղալի է, բայց դա ՀՀ-ում եզակի տեղերից է, որ ես չէի եղել:
Շատ տպավորիչ էր, հատկապես, երբ հայտնվեցինք փոսի մեջ, որտեղ դարեր առաջ հայտնի մարդ են “բանդարկել”:
Կային նաև Իտալիայից ժամանած տուրիստներ ու որպեսզի նրանք տսնեն ՀՀ-ում երիտասարդության շրջանակում զարգացած երևույթներից մեկը` ֆլեշմոբը, մենք նրանց համար տեղում ֆլեշմոբ կազմակերպեցինք: Կարծում եմ նրանք տպավրված էին, երբ երիտասարդների խումբ նայում է պարզ երկնքին ու ձեռները բարձրացրած գոռում` “ահա, իջի, իջի, աջ, աջ աջ, ձախ, արի, արի, լավա, լավա, հոպ”
Կոսօրին արդեն շարժվեցինք մի այլ վայր, ուր էլի չէի եղել` Խոսրովի անտառ:
Մեզ դիմավորեցինք այսպես` Read more »
Сегодня в своем Reader-е увидел отличный пост и решил скопировать на свой блог.
Даниил Сергеев, один из четырех основателей дизайн-студии FIRMA Style,сформулировал «30 правил для хорошего аккаунт-менеджера».
Правила применимы не только для этой профессии, а в целом для рекламного агентства, как его видит клиент.
Хорошие эккаунт-менеджеры (они же аккаунты) — гении переговоров. Им нужно склонить клиента к интересам агентства, а потом сделать, чтобы в агентстве нашлись силы выполнить проект и никто не пострадал.
И хотя автор называет человека, выполнившего все 30 правил, всего лишь «хорошим», в реальности это под силу, наверное, идеальному сотруднику или универсальному солдату.
Распечатать и повесить на стенку:
1. Клиент никогда не должен звонить сам. Read more »
Եվրոպայի օրվա կապակցությամբ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հրավիրում է ձեզ մասնակցել “Իմ Եվրոպան 120 վայրկյանում” խորագրով տեսահոլովակների երիտասարդական մրցույթին:
Հաղթողը կստանա Apple iPad:
Ո՞վ կարող է մասնակցել
- ՀՀ քաղաքացիներն ու բնակիչները
- Եվ սիրողական, և պրոֆեսիոնալ մակարդակով տեսահոլովակ նկարահանողները
Ինչպե՞ս մասնակցել
- Պատրաստել կարճ տեսահոլովակ
- Ներբեռնել այն YouTube “Europe Day Youth Contest Armenia – (ձեր տեսահոլովակի կամ ձեր անվամբ)”
- Լրացնել հայտը` ներառելով տեսահոլովակի հղումը,
- Ուղարկել այն Delegation-Armenia@eeas.europa.eu էլ. հասցեին,
- Վերջնաժամկետ` 2011թ. մայիսի 9-ը` ժ 24:00 /Երևանի ժամանակով/
Երբ արդեն մոտենում է Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը, կարծես սոցիալական ցանցերում ակտիվություն են ստանում հակահայկական և հակաադրբիջանական խմբերը:
Սոցիալական ցանցերում, հատկապես Facebook-ում դա ավելի ընդգծված է երևում: Վերջին մեկ շաբաթում արդեն տասից ավելի Հակահայկական խմբեր եմ report արել:
Կարծես էտ կապիկների խմբերը սնկի նման աճում են ու չգիտես ոնց միանգամից հազարավոր անդամներ են ունենում:
Հայերս նույնպես բավականին ակտիվ դրանց դեմն առնելու մեթոդ ենք գտել` հայտնաբերել, տարածել ու report անել:
Բնականաբար այդպիսի խմբերը երկու ֆունկցիա են կատարում` առաջին. գտնում են հայկական խմբեր ու “փակել” տալիս (իսկ Facebook-ն էլ առանց նայելու ու ստուգելու դնում չորով փակում է).
երկրորդ. պատմություն և ինքնություն չունեցող ազգի համար ինքնահատատման միջոց, որտեղ հակադրվելով մեկ այլ ազգի փորձում են ինքնություն ստեղծել ու ինքնահաստատվել:
Ինչ եմ առաջարկում:
Հավաքվենք իրար գլխի ու Facebook ձյաձյաին գրենք, կամ ասենք, որ այնպես անի, որ ադրբիջանցիք մեր խմբերը չտեսնեն, իսկ մենք էլ իրենց: Facebook հորինողները խելացի են, կկարողանան այդպիսի բան անել:
Ահա թե ինչ է կատարվում քաղաքի լավ թե վատ մաքրվող հատվածում:
Բայց ինչքան էլ պայքարենք, որ մաքուր լինի մեր քաղաքը միևնույն է չես կարող ասել թե ինչ “անակնկալ” կարող են մատուցել քաղաքի վերևի հարկում ապրող բնակիչները` ծտերը:
Լինում են դեպքեր, որ երեկոյան շատ մարդկանց տրամադրություն են փչացնում մեեեծ հաջողության նշան ցույց տալով:
Եթե քաղաքում տեսել եք սև գույնի AUDI A4, ARM-331 պետհամարանիշով, ուրեմն դա իմ ընկեր Արմենն է իր մեքենայով:
Այօր նրա մեքենան տարել էինք լվացման կետ` մոյկա: Ու քանի որ 20 րոպե պետք է սպասեինք սկսեցինք քայլել տարածքում և պատահաբար նա նայեց մոյկի ռեկլամին ու սկսեց ծիծաղալ, ահա թե ինչու`
Բոլորս էլ միանշանակ գիտենք, որ զինվորական համազգստի գերակշռող գույնը կանաչն է: Եվ ցանկացած վայրում և ցանկացած երևույթ այդ գույների մեջ տեսնելով միանգամից հասկանում ենք, որ դա բանակի հետ կապ ունի:
Իսկ ահա թե ինչպես կլիներ բանակային համազգեստը, եթե բանակում զինծառայության անցնեին աղջիկները:
երեկ վերջապես կարողացա գալ ծծնդավայր` Ջավախք: Չորս ամիս այստեղ չեի եղել:
Հենց սահմանն անցանք առաջին իսկ հայացքից շաաաատ ուրախացա, երբ նկատեցի որ արդեն ճանապարհի շինարարությունն արդեն ավարտել են 90%-ով:
Իսկ երբ մտա քաղաք կրկին զարմացա և ուրախացա, երբ տեսա քաղաքի կենտրոնում նախկինում եղած Մ. Մաշտոցի արձանի փոխարեն ինչ-որ հիմք էր կառուցած, որտեղ կրկին տեղադրելու են Մաշտոցի արձանը, այս անգամ ավելի գեղեցիկ և բարձր: